«ACBA ON-LINE»-ի միջոցով հնարավոր է ձեւակերպել ավանդի գրավով սպառողական վարկ

10.12.2012 | 16:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Այսուհետ «ACBA ON-LINE» ծառայության բոլոր հաճախորդները հնարավորություն ունեն առանց բանկ այցելելու ձեւակերպել ավանդի գրավով սպառողական վարկ:

Մասնավորապես, բոլոր նրանք, ովքեր ունեն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ում ներդրված ավանդ, կարող են ինտերնետի միջոցով աշխարհի ցանկացած կետից ձեւակերպել սպառողական վարկ:

Ավանդի գրավով սպառողական վարկ ձեւակերպելու համար անհրաժեշտ է այցելել համակարգի «Վարկեր» ենթաբաժնի նոր «Ավանդի գրավով վարկ» հատված եւ լրացնել համապատասխան դաշտերը:

«ACBA ON-LINE» ծառայության միջոցով հաճախորդները հնարավորություն ունեն 24 ժամ on-line ռեժիմում կառավարել իրենց հաշիվները, այդ թվում` բացել եւ վերաբացել ընթացիկ հաշիվներ, ձեւակերպել ավանդներ, իրականացնել վարկի, օվերդրաֆտի, առեւտրային վարկային գծի մարումներ, ձեւակերպել պարբերական փոխանցումներ եւ այսուհետ նաեւ ձեւակերպել ավանդի գրավով սպառողական վարկ:

Դիտում՝ 1880
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW