Վանաձորում մեկնարկել է Հաբիթաթի եւ Ինեկոբանկի համատեղ ծրագրի 2-րդ փուլը
01.11.2012 | 03:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Facebook

Երեւան/Մեդիամաքս/. Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամը Ինեկոբանկի հետ համատեղ շարունակում է բազմաբնակարան շենքերի ընդհանուր տարածքների վերանորոգման երկամյա ծրագիրը:
Ծրագրի նպատակն է օժանդակել բազմաբնակարան շենքերում բնակվող 200 ընտանիքներին վերանորոգելու շենքերի ընդհանուր օգտագործման տարածքները, այդ թվում` տանիքներ, շքամուտքեր, ջրագծեր, կոյուղու համակարգեր, ջերմամեկուսացում, վերելակներ եւ այլն:
Դեռեւս 2011թ. հուլիս ամսին փորձնական ծրագիրը մեկնարկել էր Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, որտեղ արդեն մի քանի օր է, ինչ սկսվել են երկրորդ շենքի տանիքի վերանորոգման աշխատանքները:
Ծրագիրն իրականացվում է Վանաձորի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ, որի արդյունքում վերջինս տրամադրում է 40% սուբսիդավորում:
Հաբիթաթ Արմենիան նախատեսում է ընդլայնել ծրագիրը`տարածելով այն ՀՀ բոլոր մարզերում:
Համատեղ օգտագործման տարածքների վերանորոգման հիմնախնդիրը լուծելի է դարձել Ինեկոբանկի կողմից հատուկ այս ծրագրի համար մշակված վարկավորման առավել արդյունավետ ձեւաչափի շնորհիվ:
Վերջին լուրեր
16.04.2025 | 10:01 Ֆինտեխ
Zurich-ը ներդրումներ է անում ԱԲ-ի վրա հիմնված ավտոապահովագրության մեջ
16.04.2025 | 09:59 Արժեթղթերի շուկա
15.04.2025 | 22:30 Հոդվածներ
15.04.2025 | 16:34 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: