Կոնվերս Բանկը գործարկել է «Կարաս Պլյուս» ավանդային ակցիան

12.10.2012 | 07:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Կոնվերս Բանկը գործարկել է «Կարաս Պլյուս» ավանդային ակցիան, որի   շրջանակում հաճախորդներին հնարավորություն է ընձեռվում ավանդ ձեւակերպել ԱՄՆ դոլարով, 8% տարեկան տոկոսադրույքով (12 ամսով ձեւակերպելու դեպքում) եւ 9% (18 ամսով ձեւակերպելու դեպքում):

«Կարաս Պլյուս»-ը ավելացման իրավունքով ժամկետային ավանդ է, որը հնարավորություն է տալիս ցանկացած պահի համալրել ավանդային հաշիվը, իսկ տոկոսները ավելացման պահից սկսած հաշվարկվում են ողջ գումարի նկատմամբ:
100 000 եւ 150 000 ԱՄՆ դոլարի հասնող ավանդային ներդրումների դեպքում տոկոսադրույքը համապատասխանաբար ավելանում է 0.25 եւ 0.5 տոկոսային կետերով, նույնիսկ եթե գումարները նշված սահմանաչափին են հասել համալրումների արդյունքում:

Կախված գումարի մեծությունից՝ ավանդատուներին առանց տարեկան սպասարկման վարձի կառաջարկվեն Mastercard Standard, Visa Classic, Visa/Mastercard Gold քարտեր:

Մինչեւ ավանդի գործողության ժամկետի լրանալը հաճախորդները կարող են օգտվել նաեւ վարկային սահմանաչափից, որի տոկոսադրույքը գերազանցում է ավանդային տոկոսադրույքը 3%-ով:

«Կարաս Պլյուս» ավանդային ակցիան կտեւի մինչեւ ս.թ. դեկտեմբերի 31-ը:

Դիտում՝ 2479
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW