ՀՊՏՀ-ում առաջին անգամ կմեկանարկի գործատուների հետ իրականացվող մագիստրոսական ծրագիրը

19.09.2012 | 08:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) պատմության մեջ առաջին անգամ կայացել է գործատուների հետ համատեղ իրականացվող մագիստրոսական վճարովի կրթական ծրագրերի 2012-2013 ուսումնական տարվա ընդունելություն:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՊՏՀ-ի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնում, ընդունելության արդյունքներով մագիստրոսական կրթական ծրագրերի` հարկային վարչարարություն, մաքսային վարչարարություն, պետական եկամուտների վերլուծություն եւ կանխատեսում, բանկային գործունեության կազմակերպում, կոլեկտիվ ներդրումային համակարգերի կառավարում, անշարժ գույքի գնահատում, պետական գույքի կառավարում, տնտեսական գործունեության բնապահպանական փորձաքննություն մասնագիտացումներով ընդունվել է 241 դիմորդ:

«Այս բացառիկ ծրագիրը հնարավորություն է տալիս պատրաստելու մասնագետներ կոնկրետ գերատեսչությունների համար` վերջիններիս պահանջով: Թեեւ նախատեսված 300 տեղի համար ընդունվել է 241 դիմորդ, այնուհանդերձ, առաջին տարվա համար ընդունելության գործընթացը դրական եմ գնահատում եւ հույս հայտնում, որ հաջորդ տարիներին լիարժեք համալրում կունենանք»,- նշել է ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Միքայել Թավադյանը:

Ծրագրի իրականացման հիմքերը դրվել էին 2011թվականին, երբ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի նախաձեռնությամբ բուհը սկսեց համագործակցության պայմանագրեր կնքել մի շարք կառույցների և գերատեսչությունների հետ:

Պայմանագրեր են կնքվել Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի բանկերի միության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, պետական գույքի կառավարման վարչության, ինչպես նաեւ Բնապահպանության նախարարության հետ։

Դիտում՝ 3548
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW