ՎՏԲ24-ի փոխնախագահ. Հայաստանը ամենադինամիկ շուկաներից մեկն է

31.07.2012 | 15:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային քարտերի պորտֆելի ծավալը հասել է 6.3 մլրդ դրամի, ինչը գրեթե 2 մլրդ-ով ավելի է 2011 թվականի հուլիսի 1-ի տվյալի համեմատ:

2012թ. սկզբից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների կողմից կատարված քարտային գործարքների ծավալը կազմել է գրեթե 47 մլրդ դրամ` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 42%-ով, հայտնել է է ՎՏԲ24-ի մամուլի ծառայությունը:

Բանկը կենսաթոշակային քարտերի գծով 40 հազար հաճախորդ ունի, իսկ թոշակառուների համար քարտերի ընդհանուր քանակը տարեսկզբից երկու անգամ ավելացել է, ինչը բանկին թույլ է տալիս շուկայում առաջին տեղը զբաղեցնել:

Թողարկված աշխատավարձային քարտերի քանակությունը 118 հազ. է, ինչը տարեսկզբի ցուցանիշից 20 հազարով ավելի է: ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային քարտերի պորտֆելի ընդհանուր ծավալում աշխատավարձային քարտերի մասնաբաժինը 66% է կազմում:

Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ մինչեւ 2012թ. վերջ բանկը նախատեսում է ինտերնետ-բանկինգի ծառայություն գործարկել:

«Հայաստանը նախկին խորհրդային տարածքում ամենադինամիկ շուկաներից մեկն է հանդիսանում, եւ մեր բանկի առաջնորդությունը վարկային քարտերի թողարկման ծավալների տեսանկյունից այստեղ մեծ հաջողություն է դարձել”,- նշել է ՎՏԲ24 բանկի փոխնախագահ Վսեվոլոդ Սմակովը:

Դիտում՝ 3987
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW