Երեւան: Մեդիամաքս: 2012թ. հունիսի 30-ի դրությամբ Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի ակտիվները կազմել են 115.6 մլրդ ՀՀ դրամ` 2011թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 20.6%-ով:Բանկի ակտիվներում ամենամեծ տեսակարար կշիռը կազմում են վարկերը, որոնց ծավալը 2012թ. հունիսի 30-ի դրությամբ կազմում է 90.3 մլրդ ՀՀ դրամ կամ ընդհանուր ակտիվների մոտ 78.2%-ը: 2012թ. առաջին կիսամյակի դրությամբ բանկն ապահովել է վարկային պորտֆելի (ներառյալ` վարկային գծերը) 21.0% աճ` հասցնելով այն մինչև 90.3 մլրդ ՀՀ դրամ:Վարկերի կառուցվածքում գերակշռում են իրավաբանական անձանց տրամադրված վարկերը` 75.7 մլրդ ՀՀ դրամ (50.2% աճ), իսկ ֆիզիկական անձանց վարկերը կազմել են 14.7 մլրդ ՀՀ դրամ (20.1% աճ):2012թ. հուլիսի 1-ի դրությամբ բանկի ընդհանուր պարտավորությունները կազմել են 99.3 մլրդ ՀՀ դրամ` տարեսկզբի դրությամբ ավելանալով 24.0%-ով:6 ամիսների արդյունքներով բանկի եկամուտը մինչև հարկումը կազմել է 647.2 մլն ՀՀ դրամ` 2011թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով 22.5% աճ: Tweet Դիտում՝ 2731