Ռուբեն Վարդանյանը գլխավորել է հեղինակավոր բիզնես-մրցույթի ժյուրին

26.06.2012 | 10:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Տրոյկա Դիալոգ»-ի հիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանը գլխավորել է Ernst & Young աուդիտորական ընկերության կողմից կազմակերպվող ամենամյա «Տարվա գործարար» միջազգային մրցույթի ժյուրին:

Ինչպես գրում է «Կոմերսանտ Դենգի» պարբերականը, ելույթ ունենալով Մոնտե Կառլոյում կայացած մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ, Ռուբեն Վարդանյանը նշել է. «Ես ինձ հաղթող եմ համարում: Ժյուրիում աշխատելու ընթացքում բացահայտեցի տասնյակ հաջողակ բիզնես պատմություններ, ծանոթացա հիասքանչ մարդկանց հետ: Սա բացառիկ եւ անգնահատելի փորձ է, որը, կարծում եմ, ինձ չէր կարող տալ MBA-ի եւ ոչ մի դասընթաց»:

Շնորհավորելով «Տարվա գործարար» մրցանակին արժանացած Equity Bank-ի կառավարիչ, քենիացի Ջեյմս  Մվանգիին, Ռուբեն Վարդանյանն ասել է. «Ջեյմսը ոչ միայն զարգացրել է բանկը, նա նաեւ փոխել է աֆրիկացիների կյանքը եւ շարունակում է բարելավել այն ամեն օր»:

8 տարի առաջ Ռուբեն Վարդանյանը ճանաչվել էր Ernst & Young-ի կողմից հիմնադրված մրցույթի ազգային փուլի հաղթողը եւ ներկայացնում էր Ռուսաստանը Մոնտե Կառլոյի եզրափակչում: 

Դիտում՝ 4733
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW