Կոնվերս Բանկը գործարկել է «Ամառ» ժամկետային ավանդը

07.06.2012 | 11:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Կոնվերս Բանկը  մինչեւ օգոստոսի 31-ը կներգրավի նոր` «Ամառ» ժամկետային ավանդը, նվազագույնը 1 տարի ժամկետով,  ՀՀ դրամով եւ 12% տարեկան տոկոսադրույքով:

Ցանկության դեպքում հնարավոր է ավանդի դիմաց վճարվող տոկոսագումարները ստանալ ներդրման պահին: Ավանդի գործողության ժամկետի ողջ ընթացքում ավանդատուին տրամադրվում է նաեւ պահատուփերի ծառայությունից օգտվելու հնարավորություն՝ 50% զեղչով:

«Ամառ» ավանդային ակցիայի շրջանակներում ավանդատուին առանց սպասարկման վարձի կտրամադրվի Visa Classic, Mastercard Standard, Visa Gold կամ Mastercard Gold քարտատեսակներից որեւէ մեկը՝ կախված գումարի մեծությունից եւ ավանդատուի ընտրությունից:

Ցանկության դեպքում կտրամադրվի նաեւ վարկային սահմանաչափ՝ 16% տարեկան տոկոսադրույքով՝ մինչեւ ավանդի պայմանագրի ժամկետի ավարտը:

Ավանդը պայմանագրով հաստատված ժամկետից շուտ` ներդրման պահից 3 ամիս հետո պահանջելու դեպքում կկատարվի տոկոսների վերահաշվարկ 6% տոկոսադրույքով, իսկ 6 ամիս Ñ»ïá պահանջելու դեպքումª 8% տոկոսադրույքով:

Դիտում՝ 3523

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW