Մարիոթի բարեգործական միջոցառումները կրելու են շարունակական բնույթ

14.05.2012 | 18:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Երեւան է ժամանել Մարիոթ ցանցի Արեւելյան Եվրոպայի եկամուտների կառավարման տարածաշրջանային տնօրեն Սթիվ Հորվասը: Նրա այցի հիմնական առիթները երկուսն են. այս տարի Մարիոթ հյուրանոցային ցանցը տոնում է իր 85 ամյակը եւ մայիսին ցանցն անցկացնում է աշխատակիցների գնահատման շաբաթ:

Այսօր Սթիվ Հորվասը Արմենիա Մարիոթ հյուրանոցի ղեկավար անձնակազմի հետ մեկնել էր Կոտայքի մարզ` այցելելու «ՍՈՍ Մանկական Գյուղեր» ՀԿ-ի սաներին:

«ՍՈՍ Մանկական Գյուղեր» ՀԿ-ի հետ Արմենիա Մարիոթ հյուրանոցը համագործակցում է արդեն մեկ տարի տարատեսակ բարեգործական միջոցառումների շրջանակներում:

Այս անգամ եւս Արմենիա Մարիոթ հյուրանոցի ղեկավար անձնակազմը երեխաներին այցելել էր նվերներով, անակնկալներով եւ պաղպաղակով:

Սթիվը Հորվասը նշեց, որ Մարիոթ ցանցի համար նման բարեգործական միջոցառումները շատ կարեւոր են եւ կրելու են շարունակական բնույթ:

Դիտում՝ 2111

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW