Երեւան: Մեդիամաքս: Բերդ քաղաքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ բացվել է Երեւանի կոնյակի գործարանի հնեցման արտադրամասը: Երեւանի կոնյակի գործարանն ընդլայնում է իր արտադրական կարողությունները Հայաստանի սահմանամերձ շրջաններում, եւ Բերդի մասնաճյուղի գործարկումից հետո կավելանա նաեւ աշխատատեղերի թիվը: ԵԿԳ Բերդի մասնաճյուղը հնեցման արտադրամասի շինարարական աշխատանքները սկսել էր 2011թ. մարտին: Հիմնական ներդրումները կատարվել են 2009թ.-ից եւ առ այսօր կազմում են 890,5 միլիոն դրամ:2012թ.-ին նախատեսվում է 130,0 միլիոն դրամի ներդրում կատարել հնեցման մառանի սարքավորումների վրա, եւ առաջիկա 3 տարիներին տարեկան 65,0 միլիոն դրամի ներդրում`տակառների տեսքով:2011թ.-ին Բերդի մասնաճյուղը մթերել էր 3 500 տոննա խաղող: Tweet Դիտում՝ 3344