Երեւան: Մեդիամաքս: \"Ամերիա” ընկերությունների խմբի մաս կազմող \"Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի\"-ն առաջարկում է 2012–2016թթ. Երեւանում իրականացնել խոշոր ներդրումային ծրագիր: Այդ մասին այսօր ասել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ։ Ընկերությունը, մասնավորապես, առաջարկում է Երեւանում իրականացնել տուրիզմի, գործարար ենթակառուցվածքների եւ համաքաղաքային հանգստյան եւ ժամանցի վայրերի, զբոսայգիների եւ կանաչ գոտիների ժամանակակից համակարգի ձեւավորմանն ու զարգացմանն ուղղված ներդրումային մի քանի ծրագրեր։Առաջիկայում, արված առաջարկություններն ուսումնասիրելուց հետո, կողմերն առավել առարկայական քննարկում կծավալեն։ Tweet Դիտում՝ 4159