Սփյուռքահայ երիտասարդները կներգրավվեն Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ծրագրերում

22.02.2012 | 16:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը եւ «Դեպի Հայք» հիմնադրամի գործադիր տնօրեն Սեւան Կաբակյանը այսօր հուշագիր են ստորագրել ՀԱՄՀ ծրագրերում սփյուռքահայ երիտասարդների ներգրավման վերաբերյալ:

ՀԱՄՀ-ը կապահովի անհրաժեշտ բոլոր պայմանները Հայաստանում նրանց արդյունավետ գործունեության համար, իսկ «Դեպի Հայքը» կհոգա երիտասարդների ճամփորդության, կեցության եւ ընթացիկ ծրագրերի կազմակերպումն ու ծախսերը:

Արման Խաչատուրյանն ասել է, որ «Սփյուռքի գաղափարական եւ գիտելիքային ներուժի համախմբումը կարող է ծառայել որպես գիտելիքահեն եւ մրցունակ ազգային պետության կառուցման եւ  կառուցակարգման երաշխիք»:

Դիտում՝ 1762

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW