Տեղի ունեցավ ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին նվիրված նամականիշերի մարման արարողությունը

09.02.2012 | 16:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Փետրվարի 9-ին տեղի ունեցավ ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին նվիրված նամականիշերի մարման պաշտոնական արարողությունը:

Մարումն իրականացրեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանը, “Հայփոստ թրասթ մենեջմենթ”-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, “Հայփոստ” ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

“Հայփոստ” ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանն ասաց, որ
Հայփոստ-ը հատուկ ուշադրության է արժանացնում ՀՀ պետական տոներն ու հոբելյանները` մարելով եւ շրջանառության մեջ դնելով նամականիշեր, որոնք մեր երկրի յուրօրինակ ուղերձն են տանում աշխարհի տարբեր ծայրեր:

Մարված երկու նամականիշներից մեկի վրա գրաֆիկական մշակմամբ պատկերված է ՀՀ եռագույն դրոշը եւ ՀՀ զինանշանը:  Երկրորդ նամականիշի վրա պատկերված են ՀՀ զինված ուժերի զորքերի տեսակներին բնորոշ պատկերներ:

Դիտում՝ 2085

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW