Կառավարությունը հաստատել է ՀՀ գործարար միջավայրի բարելավման 2012թ. միջոցառումների ծրագիրը

22.12.2011 | 14:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել երկրի գործարար միջավայրի բարելավման 2012թ. միջոցառումների ծրագրին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ներկայացնելով նախագիծը` ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասել է, որ այս տարվա համանման ծրագիրը հաջողությամբ իրականացվել է, եւ արդյունքում Հայաստանի վարկանիշը բարձրացել է 6 կետով:

“Այս տեսակետից մեր երկիրը համարվել է լավագույններից մեկն աշխարհում”, - ասել է նա:

Նախարարը նշել է, որ մի քանի տասնյակի հասնող ծրագրերի իրականացումն էականորեն կբարելավի գործարար մթնոլորտը Հայաստանում:

“Իրականացվող բարեփոխումները պետք է զգալիորեն բարձրացնեն Հայաստանի գլոբալ մրցունակությունը”,- ասել է Տիգրան Դավթյանը:

Դիտում՝ 3596

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW