Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամը (FREDA) մշակել է ներդրումային ուղեցույց ագրոբիզնեսում գործող ընկերությունների համար եւ ներկայումս քննարկում է նոր ներդրումային նախագծերի ֆինանսավորման հեռանկարները:Ըստ կառավարության մամուլի ծառայության, այդ մասին ասել է հիմնադրամի տնօրեն Տիգրան Խանիկյանը` հոգաբարձուների խորհրդի հերթական նիստում ներկայացնելով FREDA-ի 2011թ. տարեկան հաշվետվությունը:Նշելով, որ 2011թ. հիմնադրամի ներդրումային պորտֆելի ընդհանուր ծավալը կազմել է 1.6 մլրդ դրամ, Տիգրան Խանիկյանը մանրամասներ է ներկայացրել կաթնամթերքի արտադրության, մրգերի եւ բանջարեղենի պահածոյացման, գինու արտադրության, թռչնաբուծության, ձկնաբուծության եւ վերամշակման ոլորտներում իրականացված ներդրումային ծրագրերի վերաբերյալ:Անդրադարձ է կատարվել նաեւ հիմնադրամի հաջորդ տարվա ծրագրերին: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է հիմնադրամի տնօրենին բանակցություններ վարել հավանական ներդրողների հետ լրացուցիչ ֆինանսավորման աղբյուրներ հայթայթելու եւ գործունեության ծավալներն ընդլայնելու նպատակով: Tweet Դիտում՝ 1992