Ամերիաբանկի “Կոմիտաս” մասնաճյուղը գործում է նոր հասցեով

09.12.2011 | 13:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ամերիաբանկի “Կոմիտաս” մասնաճյուղը տեղափոխվել է նոր տարածք, այսուհետ այն գործելու է Կոմիտասի պող. 12 հասցեով:

Ինչպես տեղեկացնում է Մեդիամաքս-ը, Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն այսօր ասել է, որ նախկինում Կոմիտասի 58 հասցեում գործող մասնաճյուղը թե տարածքային, թե հագեցվածության առումով չէր համապատասխանում անհրաժեշտ պահանջներին եւ հնարավորություն չէր տալիս մատուցել վարկավորման ծառայություններ:

Այսուհետ մասնաճյուղում գործելու է վարկային առանձին բաժին:

Բանկի գլխավոր տնօրենը տեղեկացրել է, որ 2012թ. Ամերիաբանկը նախատեսում է բացել եւս երկու մասնաճյուղ` Երեւանում եւ Գյումրիյում:

Դիտում՝ 9227

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW