Տիգրան Սարգսյան. “խստացնում ենք պահանջները խոշոր բիզնեսի նկատմամբ եւ ավելացնում պատժամիջոցները”

02.11.2011 | 14:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ “մենք խստացնում ենք պահանջները խոշոր բիզնեսի նկատմամբ եւ ավելացնում նրա նկատմամբ կիրառվող պատժամիջոցները”:

Վարչապետն այդ մասին ասել է, հանդես գալով փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստում:

“Դա վերաբերում է այն խոշոր բիզնեսին, որն զբաղվում է մեծածավալ ներկրումներով, սակայն չի ապահովում փաստաթղթաշրջանառությունը: Այս առումով լուրջ գործիքներ ենք տալիս պետական եկամուտների կոմիտեին”, - նշել է կառավարության ղեկավարը:

Դիտում՝ 7209

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW