Երեւան: Մեդիամաքս: Այսօր կայացել է “Հայփոստ” ՓԲԸ Ծաղկաձորի փոստային բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողությունը: Ամբողջովին նորոգված եւ նոր բրենդին համապատասխանեցված բաժանմունքումնորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել եւ նորացվել են ենթակառույցներն ու մալուխային համակարգը, տեղադրվել են նոր համակարգիչներ:Նոր ենթակառույցների եւ օնլայն ցանցի կիրառումն այսուհետ հնարավորություն կտա ավելի արագ եւ օպերատիվ փոստային, ֆինանսական եւ կոմերցիոն ծառայություններ մատուցել ոչ միայն Ծաղկաձոր քաղաքի բնակիչներին, այլեւ զբոսաշրջիկներին: “Հայփոստ Թրասթ Մենեջմենթ”-ը մտադիր է մինչեւ տարեվերջ վերաբացել 50 բաժանմունք Երեւանում եւ մարզերում: Tweet Դիտում՝ 2180