«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը» սկսում է նոր ակցիա ուսանողների համար
09.03.2011 | 12:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան: Մեդիամաքս: «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է «Երկրի մասշտաբով, յուրաքանչյուր ուսանողի օգտին» ակցիայի շրջանակում Հայաստանի բուհերի ուսանողների հայտադիմումների ընդունումը:
Ակցիան անցկացվում է անվանական միանվագ կրթաթոշակների տրամադրման նպատակով:
Ակցիայի նպատակն է օժանդակել երիտասարդ մասնագետների կայացմանը բարձր առաջադիմությամբ աչքի ընկած և հասարակական կյանքում ակտիվություն ցուցաբերած ուսանողների կիսամյակային ուսման վարձի մասնակի կամ լրիվ վճարման միջոցով, ինչպես նաև դիտարկել հետագայում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում նրանց աշխատանքի տեղավորման հնարավորությունը:
Այս տարի բանկի շահառուների թիվը աճելու է, հասնելով 25-ի: Կրթաթոշակների չափը կազմելու է 40 000 ՀՀ դրամից մինչև 300 000 ՀՀ դրամ:
Հայտադիմումները դիտարկվելու են բանկի կողմից ստեղծված փորձագետների հատուկ հանձնախմբի կողմից հետևյալ հիմնական չափանիշերի հիման վրա. ակադեմիական առաջադիմություն, հասարակական ակտիվություն, սոցիալական կարգավիճակ, ինչպես նաև միավորների հաշվեգրման սկորինգային համակարգի արդյունքներ:
Վերջնական արդյունքների ամփոփման համար հարցազրույցներ են կազմակերպվելու 30 լավագույն թեկնածուների հետ:
Մրցույթին կարող են մասնակցել V կուրսի ուսանողները, բակալավրիատի II-IV կուրսերի ուսանողները, մագիստրանտներ, ասպիրանտներ եւ հայցորդներ: ԲՈՒՀ-ի կարգավիճակը (պետական/ոչ պետական), ինչպես նաև մրցույթի մասնակիցների քաղաքացիությունը հաշվի չեն առնվելու:
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը 2011 թվականի ապրիլի 30-ն է: Հայտադիմումները ընդունվում են էլեկտրոնային տարբերակով հետևյալ հասցեով` student@areximbank.am հասցեով: Ընտրված ուսանողների ցուցակը հրապարակվելու է 2011 թվականի հունիսի 2-ին բանկի պաշտոնական ինտերնետ-կայքում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: