Բանկերի ներկայացուցիչները մասնակցել են առեւտրի ֆինանսավորմանը նվիրված սեմինարին

11.02.2011 | 17:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ առեւտրային բանկերի ներկայացուցիչները մասնակցել են «Առեւտրի ֆինանսավորման գործառնություններում առեւտրային պարտքի վերակառուցումը» թեմայով երկօրյա սեմինարին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «Հայէկոնոմբանկի» մարքեթինգի բաժնում, քննարկման հիմնական թեմաներն են եղել` «Առեւտրի վերկազմակերպումը կորպորատիվ համագործակցության համատեքստում» եւ «Առեւտրի վերկազմակերպումը ֆինանսական համագործակցության համատեքստում»:

Սեմինարն անցկացվել է փետրվարի 10-11-ը «Հայէկոնոմբանկի» կենտրոնական գրասենյակում` Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի /ՎԶԵԲ/ օժանդակությամբ:

Դիտում՝ 7290

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW