Տրանսպորտի եւ կապի նախարարությունը քննարկում է «Հայփոստի» առաջարկը
02.02.2011 | 11:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. «Հայփոստ» ընկերության առաջարկը ՀՀ փոստային համակարգի զարգացման վերաբերյալ գտնվում է քննարկման փուլում, այսօր Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում ասել է տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը:
Նա տեղեկացրել է, որ նախորդ շաբաթվա վերջում «Հայփոստը» նախարարությանը ներկայացրել է անհրաժեշտ տեղեկությունները ներդրումների ծավալի, ծրագրի իրականացման ժամկետների եւ փոստային նոր ծառայությունների մասին: Սուսաննա Տոնոյանն ասել է, որ քննարկումն ավարտելուց հետո նախարարությունը հանրությանը կներկայացնի իր որոշումը:
«Հայփոստ» ընկերության մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը չի մեկնաբանել նախարարությանը ներկայացված ընկերության առաջարկը:
Փոստային համակարգի զարգացման ծրագիրը հայտարարվել է 2011թ. ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկը: Հունվարի 25-ին գերատեսչության ղեկավար Մանուկ Վարդանյանն ասել էր, որ կառավարությունը մտադիր է փոխել փոստային համակարգի կառավարման սկզբունքը եւ հավատարմագրային կառավարումից անցնել կոնցեսիոնի:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: