«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ն թարմացնում է առեւտրի մեխանիզմը կորպորատիվ արժեթղթերի շուկայում

13.01.2011 | 09:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ն հայտարարել է կորպորատիվ արժեթղթերի շուկայում նոր առեւտրային մեխանիզմի ներդման մասին, որը ենթադրում է մինչեւ առեւտրային նստաշրջանի սկսվելը նախաառեւտրային նստաշրջանի եւ բացման աճուրդի անցկացում:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնեցին բորսայի մամլո ծառայությունում, նոր մեխանիզմը առեւտրի մասնակիցներին հնարավորություն կտա ձեւավորել բաժնետոմսերի եւ կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ առաջարկը եւ պահանջարկը մինչեւ առեւտրային նստաշրջանի սկիզբը:

Նախաառեւտրային նստաշրջանը կազմակերպվում է ամեն աշխատանքային օր 10:50-ից մինչեւ 10:59-ը, իսկ բացման աճուրդը` 11:00-ին:

Նոր ծառայության ներդրումը նպատակ ունի երկարաձգել գործարքներ կնքելու նպատակով առեւտրային համակարգ հայտերի մուտքագրման համար նախատեսված ժամանակը:

Առեւտրի կազմակերպման նոր կանոններին կարելի է ծանոթանալ բորսայի վեբկայքում ( http://www.nasdaqomx.am/am/rules.htm):

Դիտում՝ 8159
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW