Երեւան/Մեդիամաքս/. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանը (ՎԶԵԲ) երկու վարկային ծրագրի շրջանակներում «Ինեկոբանկին» է տրամադրում $ 17 մլն վարկ` ՀՀ մասնավոր հատվածի զարգացմանն աջակցելու նպատակով: “ՎԶԵԲ-ը ընդլայնում է Հայաստանում մասնավոր գործարարության ֆինանսավորման հնարավորությունը $ 6 մլն վարկային միջոցների չափով “Ինեկոբանկի” կողմից միջին ձեռնարկություններին տրամադրվող վարկերում ֆինանսավորվող մասնակցության միջոցով` միջին ձեռնարկությունների համաֆինանսավորման վարկային ծրագրի շրջանակներում: Մեկ այլ 11 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ է տրամադրվել փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ-ներ) վարկավորման նպատակով”, - այսօր Մեդիամաքս-ին հայտնեցին բանկում: «Սույն համաֆինանսավորման ծրագրի միջոցով ՎԶԵԲ-ը շարունակում է աջակցել իր երկարատև գործընկերոջը` «Ինեկոբանկին», որը բավականին կայուն աճ է ցուցաբերել 2007 թվից ի վեր», - ասել է Հայաստանում ՎԶԵԲ գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը: «ՓՄՁ ոլորտը մեր բանկի համար ռազմավարական ուղղություն է: Տասը տարուց ավել է, ինչ «Ինեկոբանկի» վարկային ներդրումների կեսից ավելին ուղղվում են հենց այս ոլորտ, և ՎԶԵԲ-ի կողմից տրամադրվող նոր միջոցները եւս կօգտագործվեն փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորման նպատակով»,- ասել է «Ինեկոբանկի» գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը: Tweet Դիտում՝ 13026