Երեւանում քննարկվում են օն-լայն բանկինգի անվտանգության խնդիրները

14.05.2010 | 09:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Ապագա Թեքնոլոջիս» ընկերությունն այսօր «Գոլդեն Թուլիփ Երեւան» հյուրանոցոևմ անցկացնում է օն-լայն բանկինգի անվտանգությանը նվիրված սեմինար` բանկերի եւ ֆինանսական ոլորտի ընկերությունների ղեկավարների եւ ՏՏ բաժինների պատասխանատուների համար:

«Վերջին 1-2 տարվա ընթացքում հայաստանյան բանկերը մեծ հետաքրքրություն են ցուցաբերել օն-լայն բանկինգի նկատմամբ: Մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ աճում է նաեւ այս ծառայությունների պահանջարկը, քանի որ ինտերնետը դառնում է ավելի հասանելի եւ արագագործ: Անշուշտ, ի հայտ են գալիս անվտանգության հարցեր, որոնք մենք օգնում ենք լուծել սարքերի, ծրագրային ապահովման եւ խորհրդատվական ծառայությունների միջոցով», - ասել է «Ապագա Թեքնոլոջիս» ընկերության տնօրեն Միշել Դավուդյանը:

«Ժամանակները փոխվել են, եւ միայն անունն ու գաղտնաբառը բավարար չեն օն-լայն բանկինգի համակարգերը ոչ արտոնված եւ անցանկալի  մուտքից պաշտպանելու համար. վավերացումը դառնում է առաջնային խնդիր: Մենք ուրախ ենք ներկայացնել մեր գործընկերոջ՝ CRYPTOCard ընկերության լուծումները Հայաստանում». – ասել է նա:

Դիտում՝ 18200

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW