«Արցախ ՀԷԿ»-ի զուտ շահույթը առաջին եռամսյակում կազմել է 240 մլն դրամ

30.04.2010 | 10:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Այս տարվա առաջին եռամսյակում «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն ապահովել է 240 մլն դրամի զուտ շահույթ, որը կազմում է ընկերության նախորդ տարվա զուտ շահույթի մոտ 38%-ը:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «Արմսվիսբանկում», որը հանդիսանում է «Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսերի շուկա ստեղծողը, այդ մասին ասել է ընկերության գլխավոր տնօրեն Վահրամ Բեգլարյանը:
 
Մինչեւ տարեվերջ «Արցախ ՀԷԿ»-ը շահագործման կհանձնի «Թրղի-2»  հիդրոէլեկտրակայանը, իսկ 2011թ. նախատեսվում է ավարտել «Մադաղիս-1» եւ «Մադաղիս-2» հիդրոկայանների շինարարական աշխատանքները:
 
Ներկայումս ընկերությունը շահագործում է 2 էլեկտրակայան, որոնցից երկրորդը («Թրղի-1») գործարկվել էր ապրիլի սկզբին:

«Այս տարվա առաջին եռամսյակում ընկերության արտադրած էլեկտրաէներգիայի ծավալը կազմել է 58 մլն կ/վ ժամ, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցել է 88%-ով»,- ասել է Վահրամ Բեգլարյանը:

Դիտում՝ 17454

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW