Երեւանում կհիմնվի Զբոսաշրջության տեղեկատվական կենտրոն

11.01.2010 | 10:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի պատմության թանգարանն ու Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը /ՀԱՄՀ/ ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի համաձայն թանգարանը հիմնադրամին կտրամադրի տեխնիկական աջակցություն` Զբոսաշրջության տեղեկատվական կենտրոն հիմնելու եւ գործարկելու նպատակով:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հատնեցին ՀԱՄՀ-ում, հուշագրով նախատեսվում է, որ առաջիկա երեք ամսվա ընթացքում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին կհատկացվի տարածք` Հայաստանի պատմության թանգարանի ճակատային մասի բաց կամարաշարի աջ եւ ձախ հատվածներում:

ՀԱՄՀ-ը կաշխատի Զբոսաշրջության տեղեկատվական կենտրոնի զարգացման, նախագծերի մշակման եւ ֆինանսավորման աղբյուրների հայթայթման ուղղությամբ: Հատկացված տարածքում կգործի տեղեկատվական բաժին, հուշանվերների խանութ, սրճարան: Թանգարանի այցելուների եւ զբոսաշրջիկների համար կստեղծվեն ինտերակտիվ մասնակցության եւ համապարփակ տեղեկություններ ստանալու պայմաններ, իսկ թանգարանի եւ տեղեկատվական կենտրոնի համար` նաեւ լրացուցիչ եկամուտի հնարավորություն: 

Փոխըմբռնման հուշագիրը մաս է կազմում ՀՀ կառավարության 2009թ. հոկտեմբերի 8-ին ընդունած #1297 որոշման, ըստ որի լուծարվում է ՙԶբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն՚ ՓԲԸ-ն, իսկ դրա լիազորությունները ստանձնում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը:

Դիտում՝ 13154
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW