ԵԿԳ-ն եւ «Պեռնո Ռիկար Արմենիան» աջակցեցին «Ոսկե Ծիրան» փառատոնին

20.07.2009 | 10:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Երեւանի կոնյակի գործարանը /ԵԿԳ/ եւ «Պեռնո Ռիկար Արմենիա» ընկերությունը հուլիսի 18-ին ավարտված «Ոսկե Ծիրան» 6-րդ երեւանյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում մասնակցեցին մի շարք միջոցառումների:
 
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են «Պեռնո Ռիկար Արմենիա»-ում, փառատոնի հյուրերը եւ ժյուրիի անդամները, ովքեր Սերգեյ Փարաջանովի 85-ամյակի կապակցությամբ այցելել էին Երեւանում մեծ ռեժիսորի տուն-թանգարանը, հնարավորություն ունեցան վայելել «ԱրԱրԱտ» կոնյակը:

Հուլիսի 17-ին կինոփառատոնի հյուրերը եւ ժյուրիի անդամներն այցելեցին Երեւանի կոնյակի գործարան, որտեղ ծանոթացել են «ԱրԱրԱտ» ապրանքանիշի լեգենդներին:

Դիտում՝ 11554
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW