ԱԺ-ն քննարկում է ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի հետ վարկային համաձայնագրերը

10.07.2009 | 13:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Այսօր Երեւանում գումարվել է ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ՀՀ կառավարությունը խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել Համաշխարհային բանկի /ՀԲ/ եւ Արժույթի միջազգային հիմնադրամի /ԱՄՀ/ հետ համապատասխանաբար $24 մլն-ի եւ $150 մլն-ի վարկային համաձայնագրերը: 

Երրորդ ընթերցմանը ներկայացնելով ՀԲ-ի հետ վարկային համաձայնագրի նախագիծը` ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասել է, որ վարկային միջոցները նախատեսվում է ուղղել կրթական բարեփոխումների իրականացմանը ՀԲ-ի կրթական ծրագրի շրջանակներում:

Նրա խոսքերով, ծրագրի բաղադրիչներից մեկը Հայաստանի հանրակրթական դպրոցների միասնական ցանցի ձեւավորումն է եւ դպրոցներում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը:

Երկրորդ բաղադրիչը, նախարարի խոսքերով, ուսանողների վարկավորման ծրագրի ներդրումն է: Արմեն Աշոտյանն ասել է, որ այդ ծրագիրը պետությանը թույլ կտա աջակցել ուսանողներին անապահով ընտանիքներից:

Կրթության եւ գիտության նախարարը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարեւոր նշանակություն է տալիս կրթության շարունակականությանը, եւ ճգնաժամի պայմաններում ուսանողների վարկավորման ծրագրի ներդրումը թույլ կտա ոչ միայն հավատարիմ մնալ ձեռքբերումների պահպանման ռազմավարությանը, այլեւ շեշտադրել երկրի կրթական համակարգի զարգացումը:

 

Դիտում՝ 10664
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW