“Յունիբանկը” գործարկել է ավտովարկավորման նոր ծրագիր

26.06.2009 | 16:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Յունիբանկը” հայտարարել է ավտովարկավորման “U-Auto” նոր ծրագրի մասին, որի շրջանակներում տրամադրվում են մինչեւ $70 հազարի վարկեր առաջնային շուկայում ավտոմեքենաներ ձեռք բերելու համար:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բանկում, վարկը տրամադրվում է 4 տարի ժամկետով, դոլարով տոկոսադրույքը սկսվում է տարեկան 20%-ից, նվազագույն կանխավճարը կազմում է 20%: Ծրագիրը նախատեսում է առանց լրացուցիչ վճարի պարտքը ժամկետից շուտ ամբողջությամբ կամ մասամբ մարելու հաճախորդի հնարավորություն: 

Այս տարվա մայիսի 31-ի դրությամբ “Յունիբանկի” ավտովարկերի պորտֆելը կազմել է $24,6 մլն:

Դիտում՝ 17702

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW