ՀԲ-ն 2010 թվականին Հայաստանում կանխատեսում է տնտեսական աճ

12.06.2009 | 13:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Համաշխարհային բանկը /ՀԲ/ դրական է գնահատում ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումները, այսօր Երեւանում ասել է ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությունը, նա ասել է, որ ՀԲ-ն հավանության չի արժանացրել հարկային օրենսդրությունում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության առաջարկած օրինագիծը, որը նախատեսում է հարկային վարչարարության խստացում այն ընկերությունների նկատմամբ, որոնց տարեկան շրջանառությունը գերազանցում է 4 մլրդ դրամը: Մասնավորապես, օրինագիծը նախատեսում է խոշոր ընկերություններում հարկային մարմինների աշխատակցի մշտական ներկայություն:

Արիստոմենե Վարուդակիսը նկատել է, որ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար անհրաժեշտ է նվազագույնի հասցնել ֆիզիկական շփումը հարկատուի եւ տեսուչի միջեւ:

ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարը կարծիք է հայտնել, որ Հայաստանում տնտեսական անկումը 2009թ. արդյունքներով կկազմի 9-9,5%: “Սակայն 2010 թվականին մենք ակնկալում ենք ՀՆԱ աճ 1,5-5%-ի մակարդակում”,- նշել է նա:

Դիտում՝ 11056
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW