Համահայկական բանկը կդառնա “գլոբալ մանրածախ բանկ”

27.05.2009 | 10:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ասել է, որ Համահայկական բանկը կդառնա “գլոբալ մանրածախ բանկ” եւ Հայաստանին թույլ կտա “հրաժեշտ տալ արտասահմանյան վարկերին”:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությունը, նախարարն այդ մասին ասել է Business New Europe-ի հետ հարցազրույցում` Լոնդոնում ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի շրջանակներում:

Ներսես Երիցյանն ասել է, որ կառավարությունը ցանկանում է Հայաստան ուղղվող դրամական փոխանցումները վերածել կապիտալի եւ այդ նպատակով կստեղծվի բանկ, որը մասնաճյուղեր կունենա ամբողջ աշխարհում: “Դա կլինի գլոբալ մանրածախ բանկ` ուղղված հայրենիքի սահմաններից դուրս ապրող հայերին”,- հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը:

“Պատկերացրեք, եթե ողջ հայության գոնե 1 տոկոսը նոր բանկում վարկային քարտ ձեւակերպի, դա այնքան գումար կբերի, որ մենք մեզ թույլ կտանք ընդմիշտ հրաժեշտ տալ միջազգային ֆինասնական ինստիտուտների վարկերին”,- նշել է Ներսես Երիցյանը:

Նա տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը Համահայկական բանկի կապիտալում ներդրել է $20 մլն եւ մտադիր է սփյուռքից ներգրավել եւս $80 մլն:

“Դա կօգնի, որպեսզի հայկական սփյուռքն ավելի ակտիվ մասնակցի Հայաստանի զարգացմանը եւ միաժամանակ փոխհատուցում ստանա մեր տնտեսության աճից”,- ասել է նախարարը:

Ներսես Երիցյանը խոստովանել է, որ համաշխարհային ճգնաժամի արդյուքում սփյուռքի մի շարք ներկայացուցիչներ սառեցրել են բանկի կապիտալում մասնակցելու իրենց որոշումները: “Սակայն մենք վստահ ենք, որ նրանք կվերադառնան, եւ մենք կիրագործենք բանկի ստեղծման մեր ծրագրերը”,- ընդգծել է նախարարը:

Դիտում՝ 12372
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW