“Ալեքս Գրիգը” գլխավորել է ՀՀ խոշորագույն հարկատուների ցուցակը

23.04.2009 | 12:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Շաշաքարավազի ու սննդամթերքի ներկրմամբ զբաղվող “Ալեքս Գրիգ” ՍՊԸ-ն, որին պատկանում է նաեւ “Սիթի” սուպերմարկետների ցանցը, գլխավորել է ՀՀ 300 խոշորագույն հարկատուների ցուցակը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, 2009թ. առաջին եռամսյակում ընկերությունը վճարել է 3 մլրդ 550 մլն 140.4 հազ. դրամ հարկեր:

Ցուցակում երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրել են, համապատասխանաբար, “ՀայՌուսգազարդը” (3 395 528.8 հազ.) եւ “ԱրմենՏելը” (Beeline ապրանքանիշ) (2 849 583.2 հազ.):

Խոշոր հարկատուների առաջին տասնյակում են նաեւ “Ֆլեշը” (2 235 100.7 հազ.), “Ղ-Տելեկոմը” (Vivacell-MTS ապրանքանիշ) (2 054 708.5 հազ.), “ՔաղՊետրոլՍերվիսը” (1 832 194.5 հազ.), “Վիդիս Դիստրիբյուշնը” (1 218 755 հազ.), “Գրանդ Տոբակոն” (1 204 246.5 հազ.), “Ինթերնեյշնլ Մասիս Տաբակը” (1 081 404.6 հազ.) եւ “Հայաստանի էլեկտրական ցանցերը” (1 056 033.6 հազ.):

Սոցիալական վճարումների ցուցանիշով առաջատարներն են “Հայաստանի էլեկտրական ցանցերը” (537 133.2 հազ.), “Նաիրիտ” քիմիական գործարանը (488 000  հազ.), եւ “ՀայՌուսգազարդը” (390 000 հազ.): “Ալեքս Գրիգ” ԲԲԸ-ն ըստ սոցիալական վճարումների ծավալի զբաղեցնում է 43-րդ տեղը (38 500 հազ. դրամ):

Աշխատակիցների թվով ՀՀ հարկատուների շրջանում առաջին տեղը զբաղեցնում են “Հայաստանի էլեկտրական ցանցերը” (7561 աշխատակից): Երկրորդ եւ երրորդ տեղերը, համապատասխանաբար, զբաղեցնում են “ՀայՌուսգազարդը” (5805 աշխատակից) եւ “Հարավկովկասյան երկաթուղին” (4471 աշխատակից): “Ալեքս Գրիգը” աշխատակիցների թվով զբաղեցնում է 35-րդ տեղը (740 աշխատակից):

Դիտում՝ 24964
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW