“Նորվիկը” ներդրել է սպառողական վարկերի ձեւակերպման օն-լայն համակարգ

30.03.2009 | 11:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Նորվիկ” ՈՒՎԿ-ն ներդրել է սպառողական վարկերի ձեւակերպման օն-լայն համակարգ. այսուհետ ապառիկ վարկավորմամբ ապրանքատեսակների ձեռքբերման հայտերն ընդունվելու են բացառապես առեւտրի կետերում:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են “Նորվիկի” մարքեթինգի բաժնում, հայտերը ձեւակերպվելու են համապատասխան նախապատրաստում անցած խանութների աշխատակիցների կողմից: Հայտերի ուսումնասիրման գործընթացը տեւելու է 5-10 րոպե:

“Նորվիկ” ՈՒՎԿ գործադիր տնօրեն Տիգրան Բոստանջյանի խոսքերով, “տեղում” վարկերի ձեւակերպման ծառայությունը կոչված է տնտեսելու հաճախորդների ժամանակը:

“Նորվիկը” Հայաստանի վարկային կազմակերպություններից առաջինն է ներդրել TelCell եւ Tandem ինքնասպասարկման վճարային համակարգերի, ինչպես նաեւ ArCa համակարգում ինտերնետային վճարումների միջոցով վարկերի օն-լայն մարման մեխանիզմը:


Դիտում՝ 11781
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW