Ավելի քան 30 հազար դպրոցականներ մասնակցել են “Կենգուրու 2009” մրցույթին

20.03.2009 | 16:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ 570 դպրոցների ավելի քան 30 հազար դպրոցականներ մասնակցել են “Կենգուրու 2009” միջազգային մաթեմատիկական մրցույթին:

Այսօր ՀՀ բոլոր մարզերից մրցույթի կազմակերպիչ “Այբ” կրթական հիմնադրամի գրասենյակ են ուղարկվում դպրոցականների պատասխանների թերթիկները:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են հիմնադրամի մամլո ծառայությունում, պատասխանները փաթեթներով ուղարկվում են մրցույթի գլխավոր գործընկեր ՎՏԲ-Հայաստան բանկի մասնաճյուղերի միջոցով:

Դպրոցականների պատասխանները ստուգվելու եւ ամփոփվելու են հատուկ համակարգչային ծրագրի օգնությամբ: Ապրիլի վերջին յուրաքանչյուր մասնակից դպրոց կստանա իր աշակերտների արդյունքների մասին հաշվետվություն:

Kengourou sans Frontieres միջազգային ասոցիացիայի կանոնների համաձայն, “Կենգուրու 2009”-ի խնդիրները եւ պատասխանները մասնակից երկրների կայքերում կհրապարակվեն ապրիլի 20-ին:

Մայիս ամսին նախատեսվում են մրցանակաբաշխություններ ՀՀ բոլոր մարզերում:

Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հովանու ներքո: 

Դիտում՝ 15117

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW