Երեւան /Մեդիամաքս/. Դոլարի փոխարժեքն առաջիկայում կկայունանա 365-367 դրամի մակարդակում, այսօր Երեւանում հայտարարել է “Յունիբանկի” վարչության նախագահ Վարդան Աթայանը` պատասխանելով ՄԵԴԻԱԱՄՔՍ-ի հարցին: “Լուրերն այն մասին, թե փոխարժեքը շուտով կազմելու է ավելի քան 400 դրամ, տարածվում են հիմնականում տարադրամի փոխանակման կետերի կողմից եւ չեն համապատասխանում իրականությանը”,- ասել է Վարդան Աթայանը: Պատասխանելով պարտատոմսեր թողարկելու` բանկի մտադրության վերաբերյալ ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հարցին` Վարդան Աթայանն ասել է, որ “այժմ, երբ շուկայում դեռեւս սպասումներ ու խուճապային տրամադրություններ կան, ակնհայտ է, որ քաղաքացիները չեն համաձայնի ներդրումներ կատարել դրամային ակտիվներում”: Վարդան Աթայանն ընդգծել է, որ “Յունիբանկը” պարտատոմսեր կթողարկի փոխարժեքի կայունացումից հետո: Այսօր Երեւանում կայացել է Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի նոր տարածքի բացումը Նալբանդյան 4/1 հասցեով (Կառավարական շենք թիվ 3): Նոր տարածքը գրադարանին 2 տարի անհատույց օգտագործման է հանձնվել “Յունիինվեստ” ներդրումային ընկերության կողմից, որն իրականացնում է “Ամիրյան Պլազա” համալիրի շինարարությունը գրադարանի նախկին վայրում (Ամիրյան 2): Շինարարական աշխատանքների ավարտից հետո գրադարանը կվերադառնա իր նախկին հասցե եւ կտեղակայվի համալիրի նոր շենքում: Tweet Դիտում՝ 20732