ՀԲ-ը սատարում է ԿԲ-ի որոշմանը

04.03.2009 | 14:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Համաշխարհային բանկը /ՀԲ/ սատարում է լողացող փոխարժեքին վերադառնալու ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ որոշումը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ՀԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսն այսօր ասել է, որ փոխարժեքի շտկումն անհրաժեշտ միջոցառում էր ՀՀ տնտեսության մրցունակության բարձրացման  եւ ճգնաժամի հետեւանքների մեղմացման համար: Նրա խոսքերով, ՀՀ ԿԲ-ը ինտերվենցիաներ չի իրականացնի ազգային արժույթի փոխարժեքի պահպանման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դա ահնրաժեշտ կլինի կտրուկ տատանումները կանխելու նպատակով: 

Արիստոմենե Վարուդակիսը հայտարարել է, որ “մեզ գոհացնում է այն փաստը, որ ներկայումս շուկայում բավականին հանգիստ իրավիճակ է”: Մեկնաբանելով կարծիքն այն մասին, որ ՀՀ Կենտրոնական բանկի որոշումն ուշացած էր, նա նշել է, որ “գլխավորը հեռատես լինելն ու գործիքները համակարգված ներդնելը”:

Արիստոմենե Վարուդակիսն ընդգծել է, որ լողացող փոխարժեքի քաղաքականությանը վերադառնալուն զուգահեռ` ՀԲ-ը ՀՀ կառավարությանը խորհուրդ է տալիս կառուցվածքային փոփոխություններ կատարել, որպեսզի գնաճը հնարավորինս քիչ անդրադառնա բնակչության անապահով շերտերի վրա:

Նա շեշտել է, որ ՀՀ հակամենաշնորհային մարմինները “պարտավոր են կանխել շահարկումները շուկայում”: Նրա խոսքերով, այժմ այդ մարմինները “պետք է լինեն ուժեղ եւ անկախ”: ՀԲ-ի ներկայացուցիչը նաեւ նկատել է, որ հարկային ու մաքսային մարմինները պետք է հավասար պայմաններ ապահովեն բոլոր ներկրողների համար` բացառելով մենաշնորհների ձեւավորման հնարավորությունը:

Դիտում՝ 11234
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW