Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին եւ ֆինանսական հաստատություններին

30.06.2026 | 15:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Investor Day 2026 #Ամերիաբանկ

Թբիլիսիում կայացել է Lion Finance Group-ի (LFG) կողմից կազմակերպված ամենամյա Investor Day 2026 միջոցառումը, որին մասնակցել են շուրջ 100 միջազգային ներդրողներ, ընկերություններ, ֆինանսական կազմակերպություններ ու վերլուծաբաններ, այդ թվում՝ Firebird-ի, M&G Investments-ի, Morgan Stanley-ի, JPMorgan Chase-ի եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:


Investor Day-ը Lion Finance Group-ի եւ նրա դուստր ընկերությունների` Ամերիաբանկի եւ Bank of Georgia-ի համար միջազգային ներդրումային համայնքի հետ հաղորդակցության կարեւորագույն հարթակներից մեկն է, որը ներդրողներին տրամադրում է համապարփակ պատկերացում Խմբի ռազմավարության, ֆինանսական արդյունքների եւ երկարաժամկետ զարգացման տեսլականի վերաբերյալ։

Միջոցառման շրջանակում LFG-ի ղեկավարությունը, ինչպես նաեւ Ամերիաբանկի եւ Bank of Georgia-ի ներկայացուցիչները հանդես են եկել Խմբի ռազմավարության, ֆինանսական ցուցանիշների եւ միջնաժամկետ զարգացման հեռանկարների վերաբերյալ զեկույցներով:

Միջոցառմանը ելույթ են ունեցել նաեւ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը եւ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանի մակրոտնտեսական միջավայրը, տնտեսական զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ այն ռազմավարական քայլերը, որոնք նպաստել են Lion Finance Group-ի, Ամերիաբանկի եւ Bank of Georgia-ի կայուն աճին: Անդրադարձ է կատարվել նաեւ Խմբի թվային փոխակերպմանն ու տեխնոլոգիական նորարարություններին։

Investor Day-ի առանցքային թեմաներից էր նաեւ Lion Finance Group-ի ընդգրկումը FTSE 100 ինդեքսում: Ամերիաբանկը, որպես Lion Finance Group-ի անդամ, դարձավ առաջին հայկական ընկերությունը, որն ընդգրկվել է Լոնդոնի ֆոնդային բորսայի 100 խոշոր ընկերությունների շարքում։ LFG-ն ներկայացված է այնպիսի առաջատար միջազգային ընկերությունների կողքին, ինչպիսիք են HSBC-ն, BP-ն, Unilever-ը, Rolls-Royce Holdings-ը, Shell-ը, Barclays-ը եւ այլն: 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 2593

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW