ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական աջակցությամբ Newmag հրատարակչությունը ընթերցողների ուշադրությանն է ներկայացրել Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» վեպի նոր հայերեն հրատարակությունը։ Գրքի շնորհանդեսը կայացել է Newmag Summerfest 2026 գրքի փառատոնի շրջանակում։ Բանկից հայտնել են, որ հրատարակության առանձնահատկությունն այն է, որ վեպն առաջին անգամ է թարգմանվել հայերեն անմիջապես ֆրանսերեն բնագրից։ Սա հնարավորություն է տվել առավելագույն ճշգրտությամբ պահպանել հեղինակի լեզվի ոճային առանձնահատկությունները, ստեղծագործության գեղարվեստական ինքնատիպությունն ու գաղափարական ամբողջականությունը՝ հայ ընթերցողին ներկայացնելով վեպը հնարավորինս մոտ բնագրին։«Աջակցելով մշակույթի, կրթության և ընթերցանության զարգացմանն ուղղված նախաձեռնություններին՝ Բանկը շարունակում է իր ներդրումն ունենալ այնպիսի ծրագրերի իրականացման գործում, որոնք նպաստում են համաշխարհային գրական ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը հայ ընթերցողների շրջանում»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - Տնօրինության նախագահ Արա Ավագյանը: «Դյումայի ոճն առանձնանում է իր արտահայտչականությամբ, վառ գեղարվեստական պատկերավորմամբ և նուրբ հումորով։ Նոր թարգմանության ընթացքում մեր գլխավոր նպատակը հենց այդ առանձնահատկությունների պահպանումն էր, որպեսզի հայ ընթերցողը հնարավորություն ունենա վեպը զգալ և ընկալել այնպես, ինչպես դա կանխամտածվել է հեղինակի կողմից։ Շնորհակալություն ենք հայտնում ՎՏԲ-Հայաստան Բանկին այս կարևոր նախագծին ցուցաբերած աջակցության և համաշխարհային գրականության լավագույն ստեղծագործությունները մայրենի լեզվով հրատարակելու գործում ունեցած արժեքավոր ներդրման համար»,- նշել է Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը։ «Երեք հրացանակիրները» վեպի նոր հայերեն հրատարակությունը շուտով հասանելի կլինի հանրապետության բոլոր հայտնի գրախանութներում։ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1749