ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է փաթեթային առաջարկ անհատ ձեռնարկատերերին

29.05.2026 | 15:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #անհատ ձեռնարկատեր

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է անհատ ձեռնարկատերերի համար նախատեսված փաթեթային առաջարկ, որը ներառում է հաշվարկային հաշիվ, բիզնես քարտ եւ հեռահար բանկային սպասարկման համակարգ։ 


Բանկից հայտնել են, որ առաջարկը միտված է բանկային սպասարկման գործընթացի պարզեցմանը, հիմնական ծառայությունների ծախսերի նվազեցմանը եւ փոքր բիզնեսի ֆինանսական կառավարման արդյունավետության ու հարմարավետության բարձրացմանը։

Հատուկ առաջարկի շրջանակում հաճախորդը հնարավորություն է ստանում բացել մեկ հաշվարկային հաշիվ ՀՀ դրամով, ձեւակերպել հաշվին կցված մեկ MIR բիզնես քարտ, ինչպես նաեւ միանալ «Բանկ-հաճախորդ» հեռահար բանկային սպասարկման համակարգին։ Սա հնարավորություն է տալիս արդյունավետ կառավարել միջոցները, իրականացնել գործարքներն՝ օնլայն եւ վերահսկել ֆինանսական հոսքերը՝ առանց բանկ այցելելու անհրաժեշտության։ Փաթեթի տարեկան արժեքը կազմում է 30 հազար ՀՀ դրամ։ Նախատեսված է նաեւ ամսական վճարման հնարավորություն՝ ամսական 3 հազար ՀՀ դրամ։

«Մենք ձգտում ենք անհատ ձեռնարկատերերի համար բանկային ծառայությունները դարձնել առավել հարմարավետ եւ հասանելի։ Փաթեթային առաջարկը միավորում է հիմնական ծառայությունները մեկ փաթեթի շրջանակում՝ հնարավորություն տալով հաճախորդներին խնայել ժամանակ եւ օպտիմալացնել ծախսերը, ինչպես նաեւ կենտրոնանալ իրենց բիզնեսի զարգացման վրա՝ ֆինանսների առավել պարզ եւ արդյունավետ կառավարման շնորհիվ», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Եվգենի Մոտովիլովը։

Բանկը միաժամանակ նվազեցրել է անհատ ձեռնարկատերերի համար հեռահար բանկային սպասարկման համակարգը միացնելու միջնորդավճարը․ ամսական միջնորդավճարը կազմում է 2 հազար, իսկ տարեկանը՝ 20 հազար ՀՀ դրամ։

Հատուկ առաջարկի մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 8787 հեռախոսահամարով։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: 
Դիտում՝ 3982

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW