Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն՝ հստակեցվում են 2026 թ․ ապրիլի 1-ից Հայաստանի ողջ տարածքում կենսաթոշակների եւ նպաստների անկանխիկ եղանակով վճարման վերաբերյալ ընթացակարգերը։Ըստ այդմ՝ բանկի կողմից սուրհանդակային ծառայության կամ իր աշխատողների միջոցով կառաքվեն հետեւյալ շահառուների բանկային քարտերը․• 85 տարին լրացած անձինք,• անկախ տարիքից՝ ֆունկցիոնալության խորը սահմանափակում (1-ին խմբի հաշմանդամություն) ունեցող անձինք,• 75-85 տարեկան, ֆունկցիոնալության ծանր սահմանափակում ունեցող (2-րդ խմբի հաշմանդամություն) անձանց,• անկախ տարիքից՝ տեղաշարժման սահմանափակում ունեցող այլ անձինք։Այն դեպքում, երբ օրինական ներկայացուցիչ չունեցող շահառուն օբյեկտիվ պատճառներով (առողջական ծանր վիճակ, ֆիզիկական խնդիրների առկայություն) չի կարող ստորագրել անհրաժեշտ փաստաթուղթը, քարտի փոխանցումը կազմակերպվում է առաքող կազմակերպության կամ բանկի աշխատողի միջոցով՝ Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցչի մասնակցությամբ։2026 թ․ ապրիլի 1-ից կենսաթոշակները եւ նպաստները կվճարվեն արդեն իսկ բարձրացված չափով՝ բացառապես անկանխիկ եղանակով։ Tweet Դիտում՝ 323