«Turkish Airlines» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի դեպի Ստամբուլ

11.02.2026 | 13:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Turkish Airlines» #Ստամբուլ #չվերթեր
«Turkish Airlines» ավիաընկերությունը ս.թ. մարտի 11-ից գործարկելու է չվերթեր դեպի Ստամբուլ, Թուրքիա:

Ինչպես նշել են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունում, Ստամբուլ - Երեւան - Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օր, իսկ մայիսի 14-ից չվերթերի հաճախականությունը կհասնի շաբաթական 10, հունիսի 15-ից՝ շաբաթական 14 չվերթի:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման եւ այլ մանրամասների համար կարող եք այցելել ավիաընկերության կայք՝ turkishairlines.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Դիտում՝ 1123

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW