CyberDrill Armenia 2025. Կիբեռանվտանգության միջազգային զորավարժությունը Երեւանում

24.10.2025 | 13:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#CyberDrill Armenia 2025 #կիբեռանվտանգության
Հայաստանը հյուրընկալեց տեղական եւ միջազգային կիբեռանվտանգության թիմերին: 

Հոկտեմբերի 22-24-ը Երեւանում տեղի ունեցավ ITU միջազգային կիբեռվարժանքը՝ CyberDrill Armenia 2025-ը, որը միավորեց աշխարհի առաջատար փորձագետների, պետական գերատեսչությունների ներկայացուցիչների, տեղական եւ միջազգային գործընկերների, տեխնոլոգիական ոլորտի առաջատարների՝ թվային անվտանգության բարձրացման եւ գործընկերության շուրջ։ 

Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության եւ Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, տեղական եւ միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ։ 

Միջոցառման հիմնական նպատակը՝ բարձրացնել ազգային եւ միջազգային մակարդակով կիբեռդիմակայունությունը, ինչպես նաեւ ամրապնդել կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանությունը։ 

Թվային երկխոսության հարթակ 

CyberDrill Armenia 2025-ը բացառիկ հնարավորություն էր մասնագետների, կառավարման եւ անվտանգության ոլորտի ներկայացուցիչների համար՝ 

● փորձի փոխանակման, 
● համակարգման հմտությունների կատարելագործման, 
● համատեղ ռազմավարությունների մշակման միջոցով առավել անվտանգ թվային միջավայր ձեւավորելու տեսանկյունից։ 

Միջոցառման ընթացքում անցկացվել են ինտերակտիվ վարժանքներ եւ գործնական ուսուցումներ, որոնք ուղղված են եղել կիբեռսպառնալիքներին արձագանքելու հմտությունների զարգացմանը։ 

Համագործակցություն CERT-երի (Computer Emergency Response Team) միջեւ 

CyberDrill-ի առանցքային նպատակը միջազգային CERT թիմերի եւ ազգային կառույցների համագործակցության խորացումն էր։ 

Մասնակիցները կիսվել են տեղեկատվությամբ, ներկայացրել են իրենց փորձը եւ ստեղծել երկարատեւ գործընկերություններ՝ ձեւավորելով թվային անվտանգության նոր մակարդակ։ 

Միջազգային համագործակցություն

CyberDrill Armenia 2025-ը Հայաստանը վերածել է տարածաշրջանի թվային անվտանգության առաջատար վայրի՝ ընդգծելով երկրի դերը կիբեռանվտանգության գլոբալ համակարգում։
Դիտում՝ 9117
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW