Աճեմօղլուն հերքել է իր կապը «Մեր ձեւով» շարժման հետ

17.10.2025 | 18:06 Գլխավոր էջ / Նորություններ /
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, Նոբելյան մրցանակի դափնեկիր Դարոն Աճեմօղլուն հայտնել է, որ Հայաստանում եւ Թուրքիայում որեւէ կուսակցության հետ չի աշխատում:

Դարոն Աճեմօղլուն այդ մասին հայտնել է Ստամբուլում լույս տեսնող Agos թերթին:

Մեկնաբանելով այն փաստը, որ ինքը տեսաուղերձ էր հղել «Մեր ձեւով» շարժման հավաքի մասնակիցներին, Դարոն Աճեմօղլուն ասել է.

«Հայաստանում եւ Թուրքիայում ես որեւէ կուսակցության հետ չի աշխատում: Ես ուղերձ էի հղել նրանց կոնֆերանսին, բայց կուսակցության հետ առնչություն չունեմ»:
Դիտում՝ 4090

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW