Wizz Air ավիաընկերությունը սեպտեմբերի 30-ից մեկնարկել է Լառնակա-Գյումրի- Լառնակա չվերթերը Լառնակայի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան:«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնել են, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 25-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի եւ շաբաթ, եւ հոկտեմբերի 30-ից սկսած՝ յուրաքանչյուր հինգշաբթի եւ կիրակի:Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման եւ այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ բջջային հավելված: Tweet Դիտում՝ 5512