Վիեննայում անցկացվել են Հայկական բանկային օրերը

16.09.2025 | 14:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայկական բանկային օրեր #ՀԲՄ
Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախաձեռնությամբ «Raiffeisen International» բանկային կորպորացիան Վիեննայում առաջին անգամ անցկացրել է «Հայկական բանկային օրեր» խորագիրը կրող միջոցառումը` նվիրված Հայաստանի եւ Եվրոպայի ֆինանսական ոլորտների համագործակցության խորացմանը։ 

Raiffeisen Bank International (RBI)-ում կայացած հանդիպման շրջանակում ՀՀ ԿԲ եւ Բանկերի միության կողմից ներկայացվել է «Տարածաշրջանային մակրոտնտեսական հեռանկար» խորագրով զեկույցը, որին հաջորդել են զեկույցներ Raiffeisen Bank International-ի կողմից, մասնավորապես՝ համապատասխանության, ֆինանսական անվտանգության թեմաների շուրջ, ինչպես նաեւ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տնտեսական հեռանկարների վերաբերյալ եվրոպական բանկերի տեսլականը։ Հիմնական զեկույցներին հաջորդել են նաեւ երկկողմ հանդիպում-քննարկումեր՝ հայկական բանկերի եւ RBI ստորաբաժանումների միջեւ։ 

Հայաստանի Բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը նշել է, որ կայացած քննարկումները կողմերին հնարավորություն են տվել փոխանակվել գաղափարներով, քննարկել ոլորտի հրատապ մարտահրավերները եւ բացահայտել համագործակցության նոր հորիզոնները։ 

«Սա եւս մեկ առիթ է վերահաստատելու մեր համատեղ տեսլականը ապագայի համար։ Մենք հավատում ենք, որ երկխոսությունը չպետք է սահմանափակվի միայն պաշտոնական հանդիպումներով։ Այն պետք է դառնա շարունակական ավանդույթ։ Պարբերական շփումների եւ վստահության հիման վրա մենք կարող ենք նպաստել Հայաստանի ֆինանսական համակարգի երկարաժամկետ կայունությանն ու նորարարական զարգացմանը եւ դրա ինտեգրմանը համաեվրոպական ու գլոբալ հարթակներում», - ընդգծել է ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը։ 
 
Դիտում՝ 2309
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW