Հանքարդյունաբերությունը՝ իրավունքի, բնության եւ բիզնեսի հատման կետում

19.06.2025 | 15:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գրանթ Թորնթոն Հայաստան #հանքարդյունաբերություն
Երեւանում անցկացվել է «Մարդու իրավունքները եւ շրջակա միջավայրի պաշտպանությունը հանքարդյունաբերության մեջ. պետության հանձնառություններ եւ բիզնես հնարավորություններ» խորագրով միջոցառում։ 

Քննարկման նպատակն էր խթանել երկխոսությունը հանքարդյունաբերության ոլորտում մարդու իրավունքների եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի շուրջ՝ քննարկելով ոլորտում առկա կարգավորումները, միջազգային ստանդարտները, ներդրումային միջավայրը եւ բիզնեսի կայունության ապահովման առավելությունները։

Գրանթ Թորնթոն Հայաստանից հայտնել են, որ միջոցառման ընթացքում տեղի է ունեցել չորս հիմնական քննարկում հետեւյալ թեմաներով․

•    Հանքարդյունաբերության դերը տնտեսության, սոցիալական առաջընթացի եւ շրջակա միջավայրի պաշտպանության համատեքստում
•    Ոլորտի հիմնական մարտահրավերներն ու սոցիալական պատասխանատվության դրսեւորումները
•    Պատասխանատու հանքարդյունաբերության լավագույն փորձն ու գործիքակազմը՝ ներառյալ հաշտարարության կենտրոնների դերը մարդու իրավունքների եւ բնապահպանական վեճերի լուծման մեջ
•    Ներդրողների դիտարկումները պետական եւ մասնավոր հատվածի համագործակցության, պետական ձեռնարկությունների պատասխանատվության, եւ ներդրումային պայմանագրերի բալանսավորման վերաբերյալ

«Հատուկ ուշադրություն է դարձվել հանքարդյունաբերական գործունեության բնապահպանական ազդեցության գնահատման պահանջներին եւ Եվրոպական դատարանի նախադեպերին։ Քննարկվել են նաեւ միջազգային ստանդարտները, որոնք օգնում են ընկերություններին ձեռք բերել մրցակցային առավելություն՝ միաժամանակ պահպանելով մարդու իրավունքներն ու շրջակա միջավայրը։

Այս միջոցառումը եւս մեկ քայլ էր Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում պատասխանատու բիզնես վարքագծի խթանման ուղղությամբ՝ միավորելով պետական, մասնավոր եւ միջազգային շահառուներին՝ հանուն մարդու իրավունքների եւ շրջակա միջավայրի պահպանության»,- ասվում է հաղորդագրությունում: 

Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Մարդու իրավունքներ եւ շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու բիզնես պրակտիկաներ» ծրագրի շրջանակում՝ Եվրոպայի խորհրդի, Պատասխանատու հանքարդյունաբերության նախաձեռնության (IRMA) եւ Գրանթ Թորնթոն Հայաստանի համագործությամբ։
Դիտում՝ 1723
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW