Ֆասթ Բանկը գրավիչ առաջարկներով ՓՄՁ-ների կողքին է

14.04.2025 | 11:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Բանկ #ՓՄՁ
Ֆասթ Բանկն օրերս մասնակցել է «ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» թեմայով համաժողովին։ Այն իրականացրել է Հայաստանի բանկերի միությունը` Կենտրոնական բանկի եւ Գերմանա-հայկական հիմնադրամի (GAF) հետ մեկտեղ։

Բանկից հայտնել են, որ միջոցառումը մեկ հարկի տակ էր համախմբել ֆինանսական կազմակերպությունների, պետական կառույցների եւ գործարարների, որոնք քննարկել են մասնավոր միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորման արդյունավետ գործիքներն ու ապագա զարգացման ուղիները։

«Ֆասթ Բանկում կարեւորում են փոքր եւ միջին ձեռնարկատիրությունների զարգացումը, որը մեր երկրի տնտեսության կայուն զարգացման հիմնաքարն է, ուստի ձեռնարկատերերի համար հատուկ մշակել են իր տեսակի մեջ եզակի վարկավորման համակարգ՝ Տեմպ բիզնես վարկը։

Տեմպ բիզնես վարկին դիմելիս հաճախորդը փոխանցում է իր էլեկտրոնային հասցեն, այնուհետեւ ստանում իր բիզնեսին համապատասխան հարցաթերթիկ, որը կարող է լրացնել ցանկացած ժամանակ իր նախընտրած վայրից։ Բանկի մասնագետները երկու աշխատանքային օրվա ընթացքում դիտարկում են դիմումն ու կապ հաստատում հաճախորդի հետ։ Այս նորարարական մոտեցումը վարկավորման գործընթացը դարձնում է արագ, պարզ եւ հասանելի»,- ասվում է հաղորդագրությունում:

 Ֆասթ Բանկը Տեմպ բիզնես վարկը տրամադրում է 13.4% անվանական տոկոսադրույքով` 1-5 տարի ժամկետով։ Տեմպ բիզնես վարկը տրամադրվում է առանց գրավի։

«Ֆասթ Բանկի ռազմավարական առաջնահերթություններից մեկը փոքր եւ միջին ձեռնարկություններին աջակցելն է։ Այն հարցաշարը, որը լրացնում է ձեռնարկատերը, հիմնականում բաղկացած է ոչ թե ֆինանսական ցուցանիշներից, այլ բիզնեսի բնութագրից, կառավարման մոտեցումներից, արտադրանքի կամ ծառայության առանձնահատկություններից, շուկայի դիրքավորման եւ այլ նմանատիպ հարցերից»,- ասել է ՓՄՁ բիզնեսի վարկավորման եւ պրոդուկտների զարգացման թիմի ղեկավար Գարիկ Վարոսյանը։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաեւ բանկի հավելվածը։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Դիտում՝ 1503
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW