ԿԲ-ն կենտրոնացնում է ջանքերը ֆինանսական հատվածում մրցակցության բարձրացման վրա

14.02.2025 | 09:44 Գլխավոր էջ / Նորություններ /

Նորարար տեխնոլոգիաների ներգրավմամբ ֆինանսական ծառայությունների լայն տարածումը Հայաստանի Կենտրոնական բանկի ռազմավարական ուղղություններից է:

ԿԲ-ից հայտնում են, որ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այդ մասին ասել է ՀԲ «Համաշխարհային զարգացման զեկույց»-ի ներկայացման ընթացքում:

Ռազմավարական ուղղությունների շարքում նա նշել է նաեւ վճարային ենթակառուցվածքների զարգացում՝ արդյունավետ ֆինանսական հոսքերի ապահովման համար եւ կորպորատիվ կառավարման մեխանիզմների ներդրումը՝ բանկային համակարգում թափանցիկության բարձրացման համար:

Մարտին Գալստյանն ասել է, որ արտաքին դիտորդների գնահատմամբ՝ Հայաստանը նշանակալի հաջողությունների է հասել գների և ֆինանսական կայունության ապահովման գործում, ինչը առանձնահատուկ կարևորություն է ստանում վերջին տարիների ռիսկերի և անորոշությունների պայմաններում։

Նա շեշտել է, որ գների և ֆինանսական կայունությունը տնտեսական առաջընթացի անկյունաքարն է, քանի որ առանց դրա հնարավոր չէ ապահովել ներդրումների հոսք և կայուն տնտեսական զարգացում։

Մարտին Գալտսյանն ասել է, որ ԿԲ-ն կենտրոնացնում է ջանքերը ֆինանսական հատվածում մրցակցության բարձրացման վրա, խթանում է նորարարությունը և ներդրումային միջավայրի բարելավումը՝ նոր տեխնոլոգիաների, ֆինանսական պրոդուկտների ու ծառայությունների հասանելիությունը մեծացնելու նպատակով։

«Մեր ամենակարևոր առաքելություններից մեկն է ստեղծել այնպիսի միջավայր, որը կծառայի երկարատև, կառուցվածքային բարեփոխումների հիմք», – ընդգծել է ԿԲ նախագահը։

Դիտում՝ 12023
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW