Փաշինյան. Ռազմավարական որոշում ունենք՝ կառուցել մոդուլային ատոմակայան

18.09.2024 | 12:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#Փաշինյան. մոդուլային ատոմակայան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Հայաստանը ռազմավարական որոշում է կայացրել կառուցել մոդուլային ատոմակայան»:

«Ամենակարեւոր պատճառներից մեկն այն է, որ մոդուլյար ատոմակայանի հնարավոր վթարը համարվում է տեղային նշանակության միջադեպ: Այսինքն՝ վթարը տեղային է եւ միջավայրին չի սպառնում:

Հայաստանն ունենալու է մոդուլյար ատոմակայան, որը եւ երկրի ներսում, եւ շրջակա երկրների համար որեւէ սպառնալիք չի ներկայացնի:

Պարզապես, մի խնդիր կա, որ աշխարհում արդեն գործող մոդուլային ատոմակայան դեռ չկա, կան կառուցվողներ, բայց մեր համոզմունքն այն է՝ այդ տեխնոլոգիան անխուսափելի է»,- Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովի ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանը:
Դիտում՝ 2708

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW