ԱրարատԲանկ և SIA. շարունակական գործընկերություն հանուն սոցիալական ձեռներեցության

17.09.2024 | 09:53 Գլխավոր էջ / Նորություններ /
Հոկտեմբերի 4-ին Իմփաքթ Հաբ Երեւանում տեղի կունենա Social Impact Award (SIA) մրցանակաբաշխությունը։

ԱրարատԲանկը երկրորդ տարին ստանձնում է մրցանակային ֆոնդի տրամադրումը՝ ընդգծելով իր հանձնառությունը այն բիզնեսների նկատմամբ, որոնք շահույթից զատ կարեւորում են նաեւ բիզնեսի սոցիալական բաղադրիչը:

Անցյալ տարի ԱրարատԲանկը տրամադրել էր 6000 եվրո մրցանակային ֆոնդ, որը բաշխվել էր չորս հաղթող թիմերի միջեւ՝ Adapteon, Contests Lab, Gyugh.org, Refill:

Այս տարի եւս բանկը շարունակում է իր աջակցությունը՝ ապահովելով մրցանակային ֆոնդը:

Մրցանակաբաշխության արդյունքները եւ հաղթող թիմերը կհայտարարվեն Իմփաքթ Հաբ Երեւանում հոկտեմբերի 4-ին կայանալիք միջոցառման ընթացքում:  

SIA-ն համաշխարհային ճանաչում ունեցող հարթակ է, որը 2009 թ․-ից ի վեր աջակցում եւ խրախուսում է երիտասարդ սոցիալական ձեռներեցներին ավելի քան 25 երկրներում: Հարթակը սոցիալական ձեռներեցներին տրամադրում է անհրաժեշտ գործիքներ, ռեսուրսներ եւ կապեր:
Դիտում՝ 4768
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW